Ել ու թող իմանա աշխարհը
Որ արդար է քո ճանապարհը
Ել ու թող, որ ազնիվ կռիվդ
Երկնքում հաստատի պատիվդ
Պռե՛գոմեշ
Ա՛ռ հա՛ գոմեշ
Պռե՛րե՛ գոմեշ
Ա՛ռ հա՛ գոմեշ
Տա՛ր հա՛ գոմեշ
Պռե՛րե՛ գոմեշ
Նա անհնազանդ է ու քար
Աչքերում ապրում է լուռ պայքար
Կյանքը հողի հետ մենամարտ
Հաղթահարում է իր հոգով անպարտ
Մեկն է բնության օրենքը
Կամքն ուժեղ գտնում է ելքը
Ու շարունակում տալ սերունդներ
Մեկն է բնության պահանջը
Որ մտքից հանի նահանջը
Չի կարող երբեք նա հանձնվել
Ել ու թող իմանա աշխարհը
Որ արդար է քո ճանապարհը
Ել ու թող, որ ազնիվ կռիվդ
Երկնքում հաստատի պատիվդ
Պռե՛գոմեշ
Ա՛ռ հա՛ գոմեշ
Պռե՛րե՛ գոմեշ
Ա՛ռ հա՛ գոմեշ
Տա՛ր հա՛ գոմեշ
Պռե՛րե՛ գոմեշ
Ցավն են անցկացնում դանդաղ
Սարերից հոսող ջրերը պաղ
Տաք արյունը գույնն է բախտի
Բռնած ուղիդ ոչինչ էլ չի խախտի
Mais de 15 cursos com aulas exclusivas, materiais didáticos e exercícios por R$49,90/mês.
Tenha acesso a benefícios exclusivos no App e no Site
Chega de anúncios
Mais recursos no app do Afinador
Atendimento Prioritário
Aumente seu limite de lista
Ajude a produzir mais conteúdo